News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Թուրքիայի Տրապիզոն քաղաքի սուպերմարկետների ցանցում անընդմեջ կրկնվող գողությունները ստիպել են անվտանգության աշխատակիցներին ավելի ուշադիր լինել եւ գտնել գողերին։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը,  սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները անվտանգության տեսախցիկի միջոցով հետեւել են թե ինչպես են 2 հոգի գողություն անելուց հետո հեռանում սուպերմարկետից։

Սուպերմարկետի աշխատակիցները անմիջապես հասնում են 2 հոգուն, ովքեր ցանկացել էին նստել վրացական պետհամարանիշերով մի մեքենա։  Պարզվել է՝ գողություն կատարողները եղել են ազգությամբ վրացիներ՝ մայր ու որդի։ Նրանք խանութի աշխատակիցներին գումար  եւ ոսկի են առաջարկել՝ իրենց ոստիկանությանը չհանձնելու համար, սակայն մերժվել են։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ