News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ստամբուլի ոստիկանությունը Աքսարայ թաղամասում իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալել է մարմնավաճառությամբ զբաղվող 32 կնոջ եւ զվարճանքի համալիրի սեփականատերերին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանները հաճախորդի նման մտել են զվարճանքի համալիր եւ պայմանավորվել 2 մարմնավաճառի հետ, որից հետո ներս են մտել դրսում սպասող մյուս ոստիկանները։ Գործողության արդյունքում  ձերբակալված մարմնավաճառները եղել են Ադրբեջանից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Քենիայից։

Ձերբակալության ընթացքում մարմնավաճառները փակել են դեմքերը՝ թույլ չտալով, որ իրենց նկարեն։ Նշվում է, որ ոստիկանություն տարված մարմնավաճառները արտաքսվելու են Թուրքիայից։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ