Բաքվում, առայժմ ոչ պաշտոնապես, որոշել են Եվրոպային «վախեցնել» ԵԽ-ից ու ԵԽԽՎ-ից դուրս գալով։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, չնայած այն հանգամանքին, որ ԵԽԽՎ երեկվա նիստում նշվել է, որ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակումը չի նշանակում Եվրոպայի խորհրդի այլ կառույցներում Ադրբեջանի մասնակցության ավարտը, Բաքվի դիրքորոշումն այլ է։ ԱՊԱ-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը «չի պատրաստվում համակերպվել այս անարդար և կողմնակալ վերաբերմունքի հետ», և պաշտոնական Բաքուն ներկայումս քննարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև ամբողջությամբ Եվրախորհրդից դուրս գալու ընթացակարգը։
Ադրբեջանը կարող է նաև հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասության ճանաչումից։
Փաստորեն, իրավիճակն ամբողջությամբ Բաքվի ձեռքում է՝ տնտեսական պատժամիջոցների իսպառ բացակայության, ՄԻԵԴ-ի որոշումը չկատարելու պայմաններում։