News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

2012թ պետական բյուջեն նույնպես պետք է լինի իրատեսական, պահպանի իր սոցիալական ուղղվածությունը եւ հնարավորություն ընձեռի ապահովել հանրապետության զարգացման դինամիկ տեմպերը: Այս մասին այսօր` նոյեմբերի 2-ին, 2012 թ պետական բյուջեի ձեւավորման հետ կապված հարցերի վերաբերյալ խորհրդակցությանը ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: NEWS.am-ին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ

խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, պաշտոնատար այլ անձինք: Նախագահը գոհունակություն է հայտնել բյուջեի ձեւավորման գործում օրենսդիր եւ գործադիր մարմինների սերտ համագործակցության կապակցությամբ` նշելով, որ կարեւորագույն այս փաստաթղթի մանրակրկիտ քննարկումները ավելի հավասարակշռված են դարձնում այն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ