News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոն ավելի քիչ է համապատասխանում  այսօրվա իրողություններին եւ  ավելի քիչ է ծառայում  որպես անվտանգության երաշխիք: Այդ մասին նշվում է Լեհաստանի արեւելյան հետազոտությունների կենտրոնի (OSW) պատրաստած վելուծական հոդվածում:

Միաժամանակ հոդվածում նշվում է, որ կարճաժամկետ հեռանկարում իրավիճակի պահպանումն առավել ճշմարտանման սցենարն է: Այս տարբերակն ապահովում է բոլոր կողմերի հիմնական մարտավարական  շահերը եւ  նրանց համար մանյովրի դաշտ է թողնում: Առավել քիչ հավանական է թվում վեկտորի ուղղության կտրուկ  փոփոխությունը խաղաղության կողմը: Մի քանի ամիս առաջ Ռուսաստանի ` բանակցային գործընթացն ակտիվացնելու փորձերն անհաջողությամբ ավարտվեցին: 2012 թ. Ռուսաստանում  նախատեսվող նախագահական  եւ Հայաստանում` խորհրդարանական ընտրությունները  չեն նպաստի արտաքին ակտիվությանը եւ կնավազեցնեն փոխզիջման ձգտումը:

ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ Թուրքիան էլ բավականին զբաղված կլինեն իրենց ներքին իրավիճակով եւ աշխարհի այլ տարածաշրջաններում առկա խնդիրներով:

Միժամանակ` բանակցային գործընթացն արագացնելու ձգտում է հանդես բերում Ֆրանսիան: Ամենայն հավանականությամբ, նման դիրքորոշումը տեղավորվում է նրա ակտիվ արտաքին քաղաքականության եւ նախագահ Սարկոզիի նախընտրական արշավի շրջանակում: Սական տպավորությունն այնպես չէ, թե  Փարիզը բավականաչափ քաղաքական ներուժ ունի` բանակցություններում նշանակալի առաջընթացի հասնելու համար` հատկապես Ադրբեջանի կողմից անվստահության եւ Թուրքիայի հետ լարված հարաբերությունների պարագայում:

Այս համատեքստում առավել անհավանական է բանակցային գործընթացում բեկումը եւ խաղաղ համաձայնագրի շաուտափույթ ստորագրումը: Նման տարբերակը  ենթադրում է  երկու սցենար. կամ հեռուն գնացող փոխզիջում, որին ոչ միայն կողմերը, այլեւ միջազգային ուժերն այսօր համաձայն չեն, կամ  էլ տարածաշրջանում  անվատանգության երաշխքիների ստեղծում:

Խաղաղ համաձայնագրի կարելի է հասնել կամ Ղարաբաղում արմատական փոփոխությունների, օրինակ, ռազմական գործողությունների դեպքում կամ էլ տարածաշրջանային աշխարահաքաղաքական հավասարակշռության փոփոխության  պարագայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ