News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը հնարավոր չի համարում լրացուցիչ 10 մլն դրամ հատկացնելու օմբուդսմենի գրասենյակին: Այդ մասին պետբյուջեի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Նշենք, որ ՄԻՊ գրասենյակը 2012թ. բյուջեով ստանալու է 164 մլն դրամ, որից 65 մլն-ը հատկացրել է Հայաստանի կառավարությունը:

«Մենք ըստ էության, խնդրում ենք պետական ծախսերի ընդհանուր ավելացման մեկ տոկոսի հարյուրերորդ մասը: Մեր կառույցը չի հավակնում հատուկ դիրք ստանալ 8 տասնյակ պետական գերատեսչությունների շարքում, որոնք եւս բյուջետային ֆինանսավորման կարիք ունեն»,- ասել է օմբուդսմենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ