Սանկտ-Պետերբուրգի դատարանը չի կալանավորել Անվտանգության դաշնային ծառայության աշխատակցին, ով մեղադրվում է հայ Զվիադ Խաչատուրյանի սպանության մեջ: Աշխատակիցը ծեծկռտուքի ժամանակ կրակել էր գազային ատրճանակից :
Քննիչը միջնորդությամբ դիմել էր Սանկտ-Պետերբուրգի կայազորային ռազմական դատարան` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Կալանքի փոխարեն դատարանն ընտրել է ստորագրությունը չհեռանալու մասին:
Հոկտեմբերի 28-ի գիշերը Պետերբուրգում ԱԴԾ երկու աշխատակիցներ կռվի մեջ էին մտել անցորդի հետ, եւ սպաներից մեկը կրակել էր ատրճանակից: Տուժածը մահացել էր: ԱԴԾ աշխատակիցները հարբած էին եղել եւ քաշքշել էին անցորդներին: Խաչատուրյանին վիրավորել էին որովայնից եւ պարանոցից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 111` «առողջությանը միտումնավոր ծանր վնաս հասցնելը, որը հանգեցրել է մահվան» հոդվածով: