News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բանակցությունները «Արմավիա» ավիաընկերության եւ  «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության բանակցությունները կշարունակվեն մինչեւ եկող երեքշաբթի: Այդ մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց «Արմավիա» ընկերության մամուլի պատասխանատու Նանա Ավետիսովան` հավելելով, որ մինչեւ երեքշաբթի ավիաընկերության չվերթները կիրականացվեն առանց ուշացումների:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ նոյեմբերի 3-ին Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում հետաձգվել էր Երեւան-Մոսկվա 512 չվերթը: «Արմավիա» ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ չվերթի հետաձգման պատճառն այն է, որ «Արմավիան» փոխըմբռնում չի գտնում «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ընկերության ղեկավարության հետ:

«Ձմռան շրջանում օդանավակայանը բարձրացրել է սպասարկման սակագինը: Հիմա բանակցություններ են վարվում: Մենք համաձայն չենք նրանց սակագնային քաղաքականության հետ, նրանք էլ մեզ հետ համաձայն չեն: Մեր ղեկավարության խոսքով, օդանավակայանն արդեն կառուցված է եւ սակագները կարելի է վերանայել»:

Նույնը օրը ` ժամը 18:00-ի դրությամբ վերսկսել է «Արմավիա» ընկերությքան օդանավերի սպասարկումը` ուղեւորներին անհարմարություններից հնարավորինս զերծ պահելու նպատակով: Այդ մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը` նշելով, որ այսօր չեն սպասարկվել «Արմավիա» ընկերության չվերթները, պարքերի համաձայնեցված սահմանաչափը գրեթե կրկնակի գերազանցելու պատճառով:Չվերթների սպասարկումը դադարեցման մասին «Արմավիա» ընկերությունը բազմիցս տեղեկացվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ