News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանում կրթությանը հատկացվող գումարները 2012թ. կկազմեն ՀՆԱ-ի 2,58 տոկոսը կամ մոտ 108,7 մլրդ դրամ: Այդ մասին նոյեմբերի 4-ին հայտարարել է Հայաստանի ֆինանսաների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը Ազգային Ժողովում  պետբյուջեի լսումների ժամանակ:

2011թ. համեմատ կրթությանը հատկացվող ծախսերը ՀՆԱ-ի հարաբերակցությամբ կնվազեն 0,3 տոկոսով, ինչը պայմանավորված է ՀՆԱ-ի աճով, իսկ կրթության ֆինանսավորումը կմնա անփոփոխ:

Կրթության եւ գիտության նախարարության բյուջեն կկազմի 32,4 մլրդ դրամ: Նշենք, որ դպրոցները գտնվում են տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների շրջանակներում: Գերատեսչության բալանսի տակ են միայն քոլեջները:

Մինչդպրոցական եւ տարրական կրթությանը հատկացվելու է 23,2 մլրդ դրամ, միջնակարգ բազային կրթությանը` 31,1 մլրդ դրամ, ավագ դպրոցներին` 20,8 մլրդ դրամ:

Պրոֆտեխնիկական եւ միջնակարգ-մասնագիտական կրթության ծախսերը կազմելու են համապատասխանաբար 2,2 եւ 3,4 մլրդ դրամ:

Բուհական համակարգին հատկացվելու է 7,8 մլրդ դրամ, որից 5,2 մլրդը` ուսանողների եւ ասպիրանտների թոշակներին:

Ջավախքի դպրոցներին աջակցություն է տրվելու 30 մլն դրամի չափով: 7մ4 մլն դրամ էլ հատկացվելու է Բուխարեստի համալսարանում հայերենի դասավանդում իրականացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ