News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի 2012 թվականի պետբյուջեում որոշակի առաջընթաց կա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է  «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը:

Ըստ նրա, այն, որ բյուջեից սոցիալական հատկացումները չեն տուժել, արդեն կարելի է դրական երեւույթ համարել:«Նաեւ կնշեմ պետական ծառայողների սոցիալական փաթեթը, որը նախատեսում է անկանխիկ վճարումներ: Այս սխեման չի պարունակում գնաճի տեմպի ավելացման լրացուցիչ ռիսկեր, ինչը չի կարելի չնշել», - ընդգծել է փորձագետը:Մանասերյանն ասել է, որ սոցիալական ոլորտին ավելի շատ միջոցներ կարելի էր հատկացնել` նշելով պետբյուջեի արդեն ծրագրված եկամուտների ավելացումը 101 մլրդ դրամով (մոտ 269 մլն դոլար): «Սակայն այդ եկամուտների աղբյուրները տարբեր են: Օրինակ, հարկերը 5% ավելացնելու գաղափարի իրագործման դեպքում, որը եկամուտները կավելացնի 2 մլն դրամով ($5300), կրկնակի հաշվապահության եւ ստվեր կձեւավորվի: Հայաստանի խոշոր ընկերությունների աշխատակիցները հազիվ թե պատրաստակամությամբ վճարեն այդ հարկերը», - նշել է զրուցակիցը:Թաթուլ Մանասերյանը հատուկ առանձնացրեց ճոխության հարկը, ասելով, որ լիովին համամիտ է այդ գաղափարին:

«Միաժամանակ, չեմ կարող չնշել, որ նախքան նոր օրենքներ մտցնելը եւ հին օրենքները փոփոխելը, հարկավոր է հասնել նրան, որ արդեն գոյություն ունեցող օրենքները բոլորի համար գործեն: Պետք է վերացնել գոյություն ունեցող արտոնյալ դասը», - նշել է  «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ