News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Դանիայի հավաքականը: Առաջատարների մասնակցությամբ տեղի կունենան Ադրբեջան - Ֆրանսիա, Գերմանիա - Բուլղարիա, Իսպանիա - Հունաստան, Ռումինիա - Հոլանդիա, Ռուսաստան - Ուկրաինա հանդիպումները:

4-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ խորվաթների նկատմամբ: Առաջին հաղթանակն այս մրցաշարում տարավ Լեւոն Արոնյանը: Հաղթանակով ավարտեց պարտիան նաեւ Գաբրիել Սարգսյանը: Սերգեյ Մովսիսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը խաղացին ոչ ոքի:

Հայաստանի հավաքականը 5 միավորով 9-րդ տեղում է: 7-ական միավոր են վաստակել Գերմանիայի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Բուլղարիայի հավաքականները: 6-ական միավոր ունեն Ռումինիան, Հունաստանն ու Հոլանդիան:

Այս տուրում առաջատարներից Ադրբեջանն ու Իսպանիան խաղացին ոչ ոքի` 2:2: Բուլղարիան 3:1 հաշվով հաղթեց Ռուսաստանին, Ուկրաինան 0,5:3,5 հաշվով պարտվեց Գերմանիային:

Կանանց առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Սլովենիան:

4-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտվեց վրացիներին: Էլինա Դանիելյան - Նանա Ձագնիձե, Նազի Պայկիձե - Լիլիթ Մկրտչյան պարտիաներում գրանցվեց ոչ ոքի: Լիլիթ Գալոյանը պարտվեց Նինո Խուրցիձեին, Նելլի Աղինյանը` Սալոմե Մելիային:

Հայաստանը 5 միավորով 11-րդն է: Առաջատարներն են 8-ական միավոր վաստակած Ռուսաստանն ու Վրաստանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ