News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում հրապարակել է 1992 թվականին «Նեզավիսիմայա գազետա»-ում տպագրված՝ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցի բնօրինակ ապացույցը։

«Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում նա ընդգծեց, որ «հայերը բաց են թողել միջանցք, որպեսզի մարդիկ հեռանան»: Սակայն Ադրբեջանի Ժողովրդական Ճակատի զինված ստորաբաժանումների կողմից խաղաղ բնակիչների շարասյունը գնդակոծվել է Աղդամի շրջանի սահմանի մոտակայքում, ինչն ավելի ուշ հաստատել է Այազ Մութալիբովը, ով այս հանցավոր արարքը կապել է իրենց իշխանությունից հեռացնելու՝ ընդդիմության փորձերի հետ և կատարվածի համար ամբողջությամբ մեղադրեց իր հակառակորդներին: Ռուսական «Նովոյե վրեմյա Մութալիբով» ամսագրին տված իր հարցազրույցում նա ասել է, որ «Խոջալուի բնակիչների գնդակահարությունն ակնհայտորեն կազմակերպվել է ինչ-որ մեկի կողմից՝ Ադրբեջանը վերահսկողության տակ վերցնելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ