News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում, նոյեմբերի 6-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել. Թուրքիայի քաղաքացին դանակահարել է աներոջը, զոքանչին, կնոջը, աներձագին եւ քենուն, հաղորդում է APA-ն` վկայակոչելով Ադրբեջանի ՆԳՆ կայքից ստացված տեղեկությունները:

Թուրքիայի քաղաքացի Շեներ Էժդեր Մուստաֆաօղլուն ընտանեկան վիճաբանության ժամանակ դանակահարել եւ սպանել է աներոջը եւ զոքանչին, իսկ կնոջը, աներձագին եւ քենուն վիրավորել է, այնուհետեւ փախուստի դիմել:

Սումգայիթ քաղաքի ոստիկանական վարչության կողմից տարվում են առաջին ստուգումները, գրում է APA-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ