News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում նոյեմբերի 10-ից 14-ը տեղի է ունենալու Սամբոյի աշխարհի 35-րդ առաջնությունը, որին Հայաստանից մասնակցելու է 10 մարզիկ:

Սամբոյի ֆեդերացիայից հայտնում են, որ մարզական սամբո ոճում Հայաստանը ներկայացնելու են Տիգրան Կիրակոսյանը` 52 կգ քաշային կարգ, Մարտին Միրզոյանը` 62 կգ, Անդրանիկ Նաղդալյանը` 68 կգ, Աշոտ Դանիելյանը` 74 կգ, եւ Հակոբ Առաքելյան-100 կգ քաշային կարգ: Կանանցից մարզական սամբո ոճում կներկայանան 48 կգ քաշային Ռուզաննա Սարգսյանն ու Աննա Գեւորգյանը` 60 կգ:

Մարտական սամբո ոճում Հայաստանը կներկայացնեն Մուշեղ Հակոբյանը` 62 կգ, Վաչիկ Վարդանյանը` 68 կգ, եւ Մավրիկ Նասիբյանը` 82 կգ:

Վաչիկ Վարդանյանն ու Աշոտ Դանիելյանը աշխարհի գործող չեմպիոններ են:

Հայաստանյան պատվիրակությունը Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանի գլխավորությամբ Վիլնյուս կմեկնի նոյեմբերի 10-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ