News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը։ Օրվա խորհրդի արժևորումն անհրաժեշտ հիշեցում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կարևորության մասին՝ հասարակությանը տարաբնույթ արտակարգ իրավիճակներից, աղետներից և պատերազմներից պաշտպանելու գործում: Այս մասին ասված է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ուղերձում:

«Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպությունը, օրվա խորհրդին համահունչ, ամեն տարի հայտարարում է տարվա կարգախոս։ 2024 թվականին կարգախոս է հայտարարվել «Պատվե՛ք հերոսներին և խթանե՛ք անվտանգության հմտությունները»՝ ի պատիվ այն հերոսների, որոնք շատ հաճախ ճանաչում չեն ստանում կատարած կարևորագույն աշխատանքի համար։ Այն հարգանքի տուրք է քաղաքացիական պաշտպանության ծառայությունների, կազմավորումների, կամավորների և անհատների անխոնջ ջանքերին, որոնք նվիրված են բնակչության անվտանգության և պատրաստվածության ապահովման նշանակալի գործին:

Քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական զարգացումը և կարողությունների հզորացումը Ներքին գործերի նախարարության գերակա ուղղություններից է։

Օրվա նշանավորումով պայմանավորված՝ Ներքին գործերի նախարարությունը հանրապետության ողջ տարածքում կազմակերպել և անցկացնում է տարաբնույթ ուսումնավարժություններ, դասախոսություններ, սեմինարներ և բաց դասեր, որոնք ուղղված են աղետների ռիսկի նվազեցմանը, մասնավորապես՝ հասարակության իրազեկման մակարդակի բարձրացմանը և պատրաստվածության ամրապնդմանը, ինչպես նաև՝ պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը»՞,-ասված է ուղերձում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Ինձ՝ 28 տարեկան տղայիս համար դա մի սարսափ էր, չէի հավատում, որ նման բան հնարավոր է. Ալեն Սիմոնյանը՝ «Մարտի 1»-ի մասին
2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ինձ զանգահարեց Գևորգ Ալթունյանը, ասաց՝ ցրել են ժողովրդին: Արագ հագնվեցի և գնացի Մաշտոց-Թումանյան փողոցների...
Ամենաշատ