News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բրիտանական ոստիկանությունը երկուշաբթի հայտնել է, որ գտել է Ֆորմուլա 1-ի ավստրիացի ավտոարշավորդ Գերհարդ Բերգերից Իտալիայում մոտ 30 տարի առաջ գողացված Ferrari-ն, գրում է AP-ն։

Կարմիր Ferrari F512M-ը 1995 թվականի ապրիլին Սան Մարինոյի Գրան պրիի Իմոլայում նկարահանված երկու սպորտային մեքենաներից մեկն էր:

Մեքենաներից ոչ մեկը երբևէ չգտնվեց, մինչև արտադրողը հունվարին Լոնդոնի ոստիկանությանը հայտնեց, որ Ferrari-ն, որը բրիտանացի բրոքերի կողմից վաճառվել է ամերիկացի գնորդին, նշվել է որպես գողացված մեքենա:

Ոստիկանության տրանսպորտի կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բաժինը հետաքննել և պարզել է, որ մեքենան Մեծ Բրիտանիա է բերվել Ճապոնիայից 2023 թվականի վերջին։ Ոստիկաններն առգրավել են մեքենան, որի արժեքը կազմում է մոտ 350,000 ֆունտ (444,000 դոլար):

Երկրորդ գողացված Ferrari-ն դեռևս անհետ կորած է, իսկ հանցագործները ձերբակալված չեն։

Ferrari-ն արտադրել է 501 F512M մոդել 1994-1996 թվականներին: Մեքենայի առավելագույն արագությունը ժամում 315 կիլոմետր է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
Ամենաշատ