News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իր վրա ճնշում է Եվրախորհրդարանը՝ կապված պետության նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու հարցի հետ, գրում է Interpressnews-ը։

«Սա (ներումը) իմ հայեցողական իրավունքն է։ Ես դա ասել եմ ոչ միայն այստեղ, այլ նաև արտերկրում, քանի որ Եվրախորհրդարանից, ինչպես նաև տարբեր տեղերից կան առաջարկներ և ճնշումներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ի պատասխան Միխայիլ Սահակաշվիլին ներում շնորհելու մասին հարցին։

Նա նաև մեկնաբանել է Սահակաշվիլիի քաղաքացիությունը վերականգնելու հարցը։

«Չի եղել, խնդրանք չկա, հիպոթետիկ հարցերին չեմ պատասխանում»,- ասաց նա։

«Հասարակությանը, չգիտեմ ինչու, համոզում են, որ իմ ասածը նշանակություն չունի, և պարզվում է, որ բոլորն ինձնից լավ գիտեն՝ ինչ եմ անելու, ինչը՝ ոչ։ Ես մի անգամ ասել եմ՝ սա իմ հայեցողությունն է։ Ես խոսել եմ ոչ միայն այստեղ, այլ նաև դրսում, սա վերջերս շեշտեցի Լոնդոնում, քանի որ Եվրախորհրդարանի կողմից, ինչպես նաև տարբեր տեղերից առաջարկներ և ճնշումներ կան։ Ես ասել եմ, որ ոչ մի ճնշման տակ որոշում չեմ կայացնի՝ ո՛չ ներքին, ո՛չ արտաքին ճնշման տակ։ Այս հարցում միջամտությունները «չեն անցնի»: Եթե ​​վերադառնամ իմ ասածին, այլ ոչ թե իմ ասածի մեկնաբանությանը, ապա «բայց» գոյություն չունի»,- հավելել է Վրաստանի նախագահը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունն օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման պատճառով բոյկոտ է հայտարարել
Մասնավորապես, բոյկոտ են հայտարարել «Լելո» եւ «Ազգային շարժում» խմբակցությունները...
Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Կողմ է քվեարկել 84 պատգամավոր՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության և դրա արբանյակների անդամները...
Վրաստանի խորհրդարանում պատգամավորների միջեւ քաշքշուկ է սկսվել
Խորհրդարանական ընդդիմության եւ մեծամասնության պատգամավորների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել...
Վրաստանի ընդդիմությունը հանդիպում է անցկացնում ԵՄ երկրների արտաքին քաղաքական կոմիտեների ղեկավարների հետ
Վրաստանի ընդդիմությունը հանդիպումներ է ունենում ԵՄ երկրների կոմիտեների հետ...
Խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող հանրահավաքում բռնել են 20 մարդու. Վրաստանի ՆԳՆ
Հանրահավաքի 20 մասնակից ձերբակալվել է...
Վրաստանում իրավաբանական հարցերի կոմիտեն պաշտպանել է երրորդ ընթերցմամբ «օտար գործակալների» մասին օրինագիծը
Օրինագիծը նախատեսում է օտար աղբյուրներից ֆինանսավորվող կազմակերպությունների գրանցում...
Ամենաշատ