News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մեծ պատմություն, մեծ մշակույթ, գեղեցիկ բնություն, լավ մարդիկ. դրանք միավորում են Հայաստանին եւ Ճապոնիային: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը Մոսկվայում է) Տիկոհիտո Հարադան ճապոնական ֆիլմերի փառատոնին նվրիված բացման արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին Երեւանում:

«Ցավոք, Հայաստանին եւ Ճապոնիային միավորում են մեծ աղետներ` երկրաշարժ: Հայաստանը բարոյական եւ նյութական օգնություն է ցույց տվել մարտին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի եւ ցունամիի ժամանակ: Մենք կրկին համոզվեցինք, որ Հայաստանը Ճապոնիայի լավ ընկերն է»,-նշել է դեսպանը: Դիվանագետի խոսքով, մշակույթը կարեւոր էլեմենտ է հարաբերությունների խորացման համար. «Հույս ունեմ, որ փառատոնի շրջանակներում ներկայացվող ֆիլմերը կօգնեն հայ հանդիսատեսին ճանաչել հին եւ նոր Ճապոնիան, կնպաստեն ճապոնական մշակույթի հանդեպ հետաքրքրության աճին»: Դեսպանը նաեւ նշել է, որ վերջին անգամ Երեւանում է եղել 30 տարի առաջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ