News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մարտի 10-ին, հերթական սպանությունն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, որը տեղի չէր ունենա, եթե ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունը՝ վարչության պետ Ալիկ Հակոբյանի եւ ոստիկանության Աշտարակի բաժինը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ տիրապետեին մարզում օպերատիվ իրավիճակին և կարողանային ճիշտ աշխատել գործակալական ցանցի հետ, սակայն մինչ մարզի ոստիկանապետն ու Աշտարակի ոստիկանապետը ծանրութեթեւ էին անում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանությունն ավելի օպերատիվ և արդյունավետ աշխատեց։ Հայտնում է SHAMSHYAN.com-ը։

Այսօր ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Աշտարակի բաժին ու մինչ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները կբարեհաճեին դեպքի վայր, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ մահացածը Օշական գյուղի բնակիչ 43-ամյա Նորիկ Բաքոյանն է։

Ոստիկանները պարզել են նաեւ, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով։

Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են նաեւ, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում Օշական գյուղի բնակիչ, 25-ամյա Միրզա Խալոյանի կողմից օգտագործվող անասնագոմի հարակից տարածքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Օշական գյուղի բնակիչներ 43-ամյա Նորիկ Բաքոյանի, նրա որդի, 19-ամյա Սուրիկ Բաքոյանի, մյուս կողմից Օշական գյուղի բնակիչ, 25-ամյա Միրզա Խալոյանի, վերջինիս մոտ հովիվ աշխատող, Արմավիրի մարզի բնակիչ, 23-ամյա Սուրիկ Ուսոյանի միջեւ։

Այդ ժամանակ էլ Ն. եւ Ս. Բաքոյանները քարերով և փայտով հարվածել են Ս. Ուսոյանին, որից հետո էլ Մ. Խալոյանն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Ն. Բաքոյանի մարմի տարբեր մասերին, ով ստացած վնասվածքների պատճառով մահացել է։

Քրեական Ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, հետո նրանց միացած Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները կասկածյալ Մ. Խալոյանին հայտնաբերել ու տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ