News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությունում մարտի 13-ից կսկսեն գործել անասնաբուժական դեղերի շրջանառության նոր կանոններ, տեղեկացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

«Սահմանված կանոններն են. անասնաբուժական դեղերի գրանցման միասնական ընթացակարգեր եւ այլ ընթացակարգեր՝ կապված գրանցման հետ (գրանցման հաստատում, փոփոխությունների մտցնում եւ այլն); դրանց որակի, արդյունավետության եւ անվտանգության միասնական պահանջներ, ինչպես նաեւ դրանց գնահատման չափանիշներ; տեղեկատվական փոխգործակցության միասնական ձեւաչափ»,- նշվել է հաղորդագրությունում։

«Այս ամենը  ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի անասնաբուժական դեղերի ընդհանուր շուկայի գործառնության եւ զարգացման համար»,- կարծում են ԵՏՀ-ում։

Գրանցման ընթացակարգերը կարող են իրականացվել ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան՝ կանոնի ուժի մեջ մտնելու պահից մինչեւ 2027թ. դեկտեմբերի 31-ը, այդ դեղերի՝ միայն անդամ պետության տարածքում շրջանառության համար (անասնաբուժական դեղերի գրանցման վկայականները վավեր կլինեն համապատասխան պետության տարածքում հաջորդ 5 տարիների ընթացքում)։

Գրանցման վկայականները, որոնք տրվել են մինչեւ մարտի 13-ը, վավեր են ԵԱՏՄ մաքսային տարածքում ազգային օրենսդրություններով սահմանված ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչեւ 2027թ. դեկտեմբերի 31-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերջին երկու տարում ՀՀ ապրանքաշրջանառության կառուցվածքում տեղի են ունեցել էական փոփոխություններ. Թավադյան
Նշվել են Հայաստանի արտաքին առևտրի հիմնական միտումները 2023-2024 թվականներին...
Ղազախստանի դեսպանը նշել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Դեսպանի խոսքով, վերջերս Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում...
Արեւմուտքի պատժամիջոցները խնդիրներ են առաջացնում ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ողջ ԵԱՏՄ-ի համար. Մանասերյան
Ներկայացվել են 2024թ. զարգացման հեռանկարները...
Կռիլով. Հայաստանի զարգացման հեռանկարները կորոշվեն նրա ընտրությամբ
Պատմական և քաղաքակրթական համայնքի մասին երևակայությունները փոխարինվել են սեփական ազգային...
Ուղիղ 10 տարի առաջ մենք ստեղծեցինք ինքնատի փորձագիտական հարթակ՝ Եվրասիական փորձագիտական ակումբը. Սաֆարյան
10 տարի առաջ ստեղծվեց Եվրասիական փորձագիտական ակումբը...
ՀՀ-ում շատ ուշադրություն դարձնում են քաղաքականությանը, բայց ամեն ինչի հիմքում ընկած է տնտեսությունը. Բելառուսի դեսպան
2024թ. հունվարի 1-ից Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ մարմիններում...
Ամենաշատ