News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին չորեքշաբթի լրագրողներին ասել է, որ ռազմական կապերի վերաբերյալ մի շարք քննարկումներ և հանդիպումներ են տեղի ունեցել տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Քաթարի իշխանությունների հետ, հաղորդում է IRNA-ն։

Նրա խոսքով, քննարկումները կենտրոնացած են եղել «թե ինչ կարելի է անել համագործակցության ընդլայնման հիմք ստեղծելու համար» պաշտպանության ոլորտում։ Նա հավելել է, որ նման մոտեցում է դրսևորվում Թուրքիայի և Ռուսաստանի հետ քննարկումներում։

Գեներալը նշել է, որ Իրանը վերջին տարիներին զգալիորեն մեծացրել է զենքի արտահանումը, քանի որ երկիրը պաշտպանական արդյունաբերության ոլորտում հասել է ինքնաբավության։

Ռազմական տեխնիկայի արտահանումը վերջին երկու տարվա ընթացքում աճել է 4-5 անգամ, ասել է գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին։

«Նորարարության և արտադրվող զենքի տեսակի շնորհիվ այս թիվը հետագայում էլ ավելի կավելանա»,- հավելեց նա։

Երկրի պաշտպանության նախարարն ասել է, որ Իրանն այժմ ինքնաբավ է անօդաչու թռչող սարքերի համար շարժիչներ արտադրելու հարցում և աշխատում է ծանր շարժիչների արտադրության վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև՝ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցմանն առնչվող հարցեր
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում քննարկել են...
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Ամենաշատ