News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Մանթաշյանց» գործարարների միության  նախաձեռնությամբ և ֆինանասավորմամբ  մեկնարկում է նոր ծրագիր, որի շրջանակում մոտ 10  երկրներից զբոսաշրջային ընկերություններ  կժամանեն Հայաստան։

Հայաստանում նախատեսվում է իրականացնել ինֆոտուր՝ մանթաշյանական HoReCa (Hotel, Restaurant, Catering) ոլորտի և տուրիստական ոլորտների  ընկերությունների հետ, որն ունի մեկ նպատակ՝ ակտիվացնել Հայաստանը որպես տուրիստական ուղղություն։

«Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի ծանոթանան Հայաստանի հնարավորություններին, ինչը թույլ կտա ոչ միայն տուրիստական խմբեր բերել Հայաստան, այլև հետագայում խթանել HоRеCа ոլորտի զարգացմանը և հնարավորություն տալ հայկական բիզնեսներին ակտիվ աշխատել դրսի շուկաների հետ», - ասաց «Մանթաշյանց» բիզնես ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքայանը։

Արդեն այսօր Հայաստանում են Բալթյան երկրներում գործունեություն իրականացնող 9 խոշոր զբոսաշրջային գործակալության ներկայացուցիչներ, որոնք B2B ձևաչափով հանդիպեցին Հայաստանում զբոսաշրջային գործունեություն իրականացնող  ակումբականների հետ։  Վերջիններս արդեն իսկ համագործակցության մեծ հնարավորություններ են տեսել։

Аir  Baltic-ի ներկայացուցիչ Քեթլին Քիիլերը նշում է, որ այս կապերը հնարավորություն կտան ընդլայնելու Բալթյան երկրների կապը Հայաստանի հետ․

«Հույս ունենք, որ Հայաստան Բալթյան երկրների զբոսաշրջային գործակալություններից տուր օպերատորների բերելով՝ մենք կօգնենք  ընդլայնել Բալթյան երկրներից դեպի Հայաստան  ճամփորդությունները։ Մենք հույս ունենք  հաջողությամբ զարգացնել ուղիղ չվերթները  Ռիգայից դեպի Երևան, այսպիսով մենք կունենանք շատ հաճախորդներ, ովքեր կբացահայտեն Հայաստանը», - ասել է Аir  Baltic-ի ներկայացուցիչը։

Ծրագիրը շարունակական է լինելու:  Հաջորդիվ ճանաչողական այցով Հայաստան կժամանեն արաբական 10 խոշոր զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ։ Ծրագրով նախատեսվում է հյուրընկալել նաև այլ ոլորտներից ընկերությունների ներկայացուցիչների։

«Մանթաշյանց» գործարարների միությունը նպատակադրված է նման ֆորմատով հանդիպումների շնորհիվ ակտիվացնել տարբեր երկրների միջև գործարար կապերի հաստատումը, ինչն իր հերթին կնպաստի ՀՀ  տնտեսական ցուցանիշների աճին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ