News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներին, կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի գլխավորությամբ։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության և համատեղ կատարված աշխատանքների համար՝ մասնավորապես հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թթ․միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքների և ազդարարման համակարգի իրազեկման արշավի շրջանակներում ունեցած ներդրման համար։

Նախարարի տեղակալն ընդգծել է քաղաքացիական հասարակության կարևոր և առանցքային դերակատարումը կոռուպցիայի դեմ պայքարի բոլոր շղթաներում՝ կոռուպցիայի կանխարգելման, հակազդման, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթության և իրազեկման ոլորտներում։ Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են հակակոռուպցիոն մարմինների ինստիտուցիոնալ հզորացման, հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թթ․ միջոցառումների ծրագրով նախատեսված կոռուպցիայի հակազդման ոլորտի, այդ թվում՝ ազդարարման համակարգի, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտների կատարելագործման, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման վերաբերյալ հարցեր:

Կողմերն անդրադարձել են նաև հանրային և մասնավոր ոլորտներում կոռուպցիայի կանխարգելմանը, հարկային և մաքսային ոլորտներում վարչարարության մեխանիզմների կատարելագործմանը, պետական գնումների ոլորտներում բարեվարքության, հաշվետվողականության և թափանցիկության բարելավմանը, գործարարների իրավունքների պաշտպանությանը, հայտարարագրման համակարգին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին: Կողմերը պայմանավորվել են համատեղել ջանքերը հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված գործողությունների պատշաճ և արդյունավետ կատարման ուղղությամբ:

Տպել
Ամենաշատ