News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Որքանո՞վ է կառավարության գործունեությունը հմապատասխանում ԱԺ կողմից հաստատված ծրագրին, որտեղ գրված է մի բան և դուք անում եք լրիվ այլ բան, կամ ճիշտ հակառակը. Սա ինչպե՞ս կմեկնաբանեք: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Նա նկատեց, որ ծրագրում գրված է, որ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, մինչդեռ կատարողականի մեջ նշված է, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում:

Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց. «Այո, ես ներկայացնում եմ 2021-2026թթ Կառավարության ծրագրի 2023թ հաշվետվությունը: Գործընկերների մի մասը կարծում եմ՝ լավ կգնահատեն կատարողականը համապատասխան ծրագրի, մի մասը, ելնելով քաղաքական նախատրամադրվածությունից, ցանկացած դեպքում կգնահատեն անբավարար: Ցանկացած միջին վիճակագրական երկրի համար է աքսիոմատիկ, որ ինչ-որ բաներ ինչքան էլ ջանք գործադրես չես կարող իրականացնել:

Տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք առանձին բաներ կատարելը դարձրել են անհնար: Հանգամանքների բերումով՝ ՀԱՊԿ-ում մասնակցությունը չենք արել այնպես, ինչպես 2021-ին ներկայացրել ենք ԱԺ-ում:

Արդեն ասաից՝ ինչու: Հայաստանի վրա տեղի է ունեցել հարձակում, մեր սահմանները խախտվել են՝ ՀԱՊԿ-ի կողմից համարժեք արձագանք չենք ստացել: Անգամ հրապարակային փաստի ընդունումը, որ, այո, ՀՀ ինքնիշխան տարածքը ոտնահարվել է, անգամ այս փաստի ընդունումը տեղի չի ունեցել: Այս պայմաններում ցանկացած ողջամիտ արձագանք կլինի ա) ապահովել այնուամենայնիվ, այդ փոխըմբռնումը եւ բ) եթե դա հնարավոր չէ, ապա առնվազն չտեսնել այդ գործընկերներին այնպիսին, ինչպիսին գրված է թղթի վրա: Հակառակը կլինի ինքնախաբեությունը:

Ես խոստացա նաեւ հարցով հանդես գալ. Պարոն Ռուստամյան, հիմա դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի թե՞ Հայաստանի:»,- պատասխանեց Արարատ Միրզոյանը:

«Ես ԱԺ-ի կողմից եմ այստեղ: Խորհրդարանական երկրում, երբ ծրագիր է ընդունվում, ապա Կառավարությունը պարտավոր է իրականացնել այդ ծրագիրը: Եթե իրավիճակն այնքան է ռադիկալ փոխվել, որ նոր իրավիճակ է առաջացել, մեծամսնություն կա ԱԺ-ում, թող կառավարությունը փոխի, գա նոր ծրագրով, ասի՝ ստեղծվել է նոր իրավիճակ, մենք պետք է ՀԱՊԿ-ից դուրս գանք: Սա է ձեւը»,- պատասխանեց Ռուստամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ես չգիտեմ մի երկիր, որը թշնամի հարևանի հետ անվտանգության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
Նիկոլը չի հոգնում մանիպուլացնել 2018թ. դրությամբ արցախյան հիմնախնդրի...
Վարչապետը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Արթուր Ղազինյան
Որևէ պետական մարմին կամ պաշտոնատար անձ իրավասու չէ որոշել ՀՀ ինքնիշխանության և իրավասության ներքո գտնվող տարածքի…
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ. այն ...
Կիրանցի համար սահմանազատումը շատ մեծ լավ նորություն է բերելու. Նիկոլ Փաշինյան
Ես եկել եմ եզրակացության, որ դրա պատճառն այն է, որ ժողովրդի պորը ընկալմամբ Հայաստանի բոլոր սահմանադրությունների հանրաքվեները կեղծվել են...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
Համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ. Փաշինյան
Դրա համար պետք է բոլոր համաձայնեցված սկզբունքները, որոնք հրապարակային են և․․․
Ամենաշատ