News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին խորհրդարանական մեծամասնության հետ հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ պնդել է իր համոզմունքը Հայոց ցեղասպանություն ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ, ինչպես արվել էր Հայաստան կատարած այցի ժամանակ, հաղորդում է «Marianne2»-ը:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը նախատեսվում է Սենատում:

Համաձայն ֆրանսիական պարբերականի`  մինչ այժմ կառավարությունը միշտ էլ դեմ է եղել այս օրինագծի ընդունմանը` գտնելով, որ գոյություն ունեցող օերնսդրությունը բավարար է:

Բացի այդ, Սարկոզի կողմից հրավիրված` Միություն հանուն ժողովրդական շարժման կուսակցության բարոնները  նշել են, թե այդ նախաձեռնությունը կարող է վնասել Թուրքիայի, որը ֆրանսիացի գործարարների համար մեծ շուկա է, եւ անգամ Գերմանիայի հետ հարաբերությունները, որտեղ մեծաթիվ թուրք համայնք կա:

Ամեն դեպքում` կուսակցության ղեկավարությունը կարծում է, որ Ֆրանսիայի հայերին սիրաշահելու ամեն փորձ  ապարդյուն է, քանի որ այդ ընտրազանգվածն ավելի շատ հակված է Ֆրանսուա Օլանդի կողմը: Ունենալով տարբեր գաղափարներ` թե Սարկոզին, թե Օլանդը ցանկանում են ստանալ հայ համայնքի ձայները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ