News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվան շփումների ընթացքում Հայաստանի հետ քննարկում է «արեւմտյան երկրների կողմից Երեւանին իրենց հակառուսական շրջանակում ներքաշելու» հարցը, որպեսզի նախազգուշացնի ռիսկերի մասին,  հայկական կողմը որոշ փաստարկներ ընդունել է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ցավոք, մենք տեսնում ենք այդ միտումը բավական վաղուց, եւ մենք դրա մասին խոսում ենք։ Մենք խոսում ենք, այդ թվում վստահալից, մեր հայ գործընկերների հետ միայն մեկ  նպատակով՝ նախազգուշացման»,- ասել է Զախարովան գործակալության հարցազրույցում։

Նրա խոսքով՝  «Մոսկվայի որոշ փաստարկներ ընկալվել են հայկական կողմից», «անգամ ընդունվել են որոշ միջոցներ»։

«Մենք հիանալի հասկանում ենք, որ Նահանգները եւ ընդհանուր առմամբ հավաքական Արեւմուտքը ոչ թե տասնամյակներ, այլ հարյուրամյակներ օգտագործում է երկրների եւ ժողովուրդների հանդեպ վերաբերմունքի մարտավարությունը որպես գործիք։ Միաժամանակ՝ բարի մտադրություններով քողարկվելով։ Եթե մեր տարածաշրջանում նման օրինակներ չլինեին, հավանաբար, կարելի կլիներ մտածել, որ հենց հետխորհրդային տարածքի հանդեպ Միացյալ Նահանգները եւ Արեւմուտքը չեն կիրառի այդ մարտավարությունը»,- ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ Մոսկվան «անկեղծորեն ցանկանում է, որպեսզի Հայաստանը պահպանի իր ինքնիշխանությունը, կառուցի քաղաքականություն՝ ելնելով ազգային շահերից»։

«Ի՞նչ է ազգային շահը։ Ոչ այն շահերը, որոնք գրել է ինչ-որ մեկն այնտեղ՝ Բրյուսելում կամ էլի մի ինչ-որ մայրաքաղաքում, այլ նրանք, որոնք արտացոլում են ժողովրդի մշակութային ինքնությունը, որոնք շաղկապված են այն մարդկանց շահերի հետ, որոնք ամեն օր իրենց աշխատանքով ստեղծում են ահա այս ամենահանրային բարիքը, որոնք դաստիարակելու են, ցանկանում են եւ դաստիարակելու են իրենց երեխաներին իրենց հողում, որոնք Հայաստանին չեն վերաբերվում տրանզիտային գիտակցության տեսակետով, այլ ցանկանում են ապրել այնտեղ, ցանկանում են ստեղծել այնտեղ թե՛ ազգային արտադրանք, թե՛ իրենց ընտանիքներին, իրենց տները»,- ասել է Զախարովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ