News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանի մտադրությունների անկեղծության վերաբերյալ կասկածները պատմական պատասխան ունեն։ Ռուսաստանը բազմաթիվ անգամ եկել է օգնության, պաշտպանել նրան, ջանքեր գործադրել, որպեսզի դադարեցնի արյունահեղությունը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եթե որեւէ մեկը Հայաստանում հարցեր ունի մեր մտադրությունների անկեղծության մասին, ես կարծում եմ, որ կա դրա պատմական պատասխանը։ Մեր տղաների այն թվաքանակը, որոնք պաշտպանել են Հայաստանը։ Եվ Ռուսաստանի ղեկավարության ու անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն ջանքերը, որոնք նա ներդրել է այն բանի համար, որպեսզի քանիցս դադարեցնի արյունահեղությունն այդ տարածաշրջանում»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝  դա էլ հենց «ամրության ստուգումն է», որն անցել է Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում։

«Այն թանկ արժե։ Եվ դրանք անվերջ բլա-բլա-բլաներ չեն, դատարկ խոսքեր, խոստումներ, որոնք տալիս են, ինչպես միշտ տվել են արեւմտյան շատ երկրներ Հայստանին, Երեւանին այն մասին, որ կպաշտպանեն, կօգնեն եւ այլն։ Ընդ որում՝ չգիտես ինչու կպաշտպանեն Ռուսաստանից, որն իսկապես կանգնեցրել է արյունահեղությունը, որն իսկապես ֆինանսական եւ տնտեսական օգնություն է տվել՝ փոխարենը ոչինչ չպահանջելով եւ ստրկական պայմաններ չդնելով, որը տուն է դարձել հսկայական թվով ընտանիքների, քաղաքացիների, մարդկանց, պրոֆեսիոնալ շահերի համար»,- ասել է Զախարովան։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ուշադրություն է դարձրել փախստականների հսկայական թվի վրա, որոնց ընդունել է Ռուսաստանը։ «Եվ չենք խոսել այն մասին, թե ում փախստականներն են ավելի լավ կամ վատ, նրանք, ովքեր գալիս են Ուկրաինայի տարածքից, թե նրանք, ովքեր գալիս են Կովկասից, երբեք կյանքում դա չի եղել։ Միշտ գրկաբացություն, հյուրընկալություն, օգնության ձեռք, ընդ որում՝ իսկական օգնության ձեռք, այն հնարավորությամբ, որը միշտ տվել է Ռուսաստանը, այլ ոչ թե թեւատակից, եւ ոչ էլ բռունցք թիկունքից»,- ասել է Զախարովան։

«Եվ բնավ չենք ցանկանում, որպեսզի այ հիմա ի հաշիվ տեղեկատվական տեխնոլոգիաների, ագրեսիվ հռետորաբանության, Հայաստանի ժողովրդին պարտադրեին մի ինչ-որ հակառուսական օրակարգ։ Մենք միշտ կողքին ենք լինելու, մենք միշտ օգնելու ենք, մենք միշտ Հայաստանին, այդ երկրի ժողովրդին վերաբերվելու ենք բաց սրտով ու մաքուր հոգով»,- ամփոփել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ