News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կալիֆոռնիայում ձերբակալել են մի կնոջ, որի հնգամյա որդու մասունքները դեռ երկու տարի առաջ հայտնաբերել են նրա ճամպրուկում, հայտնում է NBC News-ը։

Դեժաուն Լուդի Անդերսոնի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել այն բանից հետո, երբ 2022 թվականի հոկտեմբերին նրան ձերբակալելու հրաման էր տրել Կահիր Ջորդանի մահվան գործով:

Ամիսներ առաջ Ինդիանա նահանգում սունկ հավաքողը ճամպրուկ էր գտել, որում եղել էին այդ կնոջ  որդու՝ Կահիրի մասունքները, հայտնել են պաշտոնյաները: Ճամպրուկը հայտնաբերվել է 2022 թվականի ապրիլին Վաշինգտոնի շրջանի գյուղական տեղանքում՝ ճանապարհի երկայնքով տարածվող անտառապատ տարածքում:

2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել՝ սպանության, երեխայի նկատմամբ անփույթ վերաբերմունքի, որը հանգեցրել է մահվան և արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքներով:

Ձերբակալության օրդեր է տրվել նաև մեկ այլ կնոջ՝ Դաուն Քոլմանի նկատմամբ, որը հետագայում ձերբակալվել է, մեղավոր է ճանաչվել  սպանության նպատակով դավադրության մեջ և դատապարտվել 25 տարվա ազատազրկման, սակայն Անդերսոնը մնացել է ազատության մեջ։

Անդերսոնը ուրբաթ օրվանից գտնվում է Լոս Անջելեսի բանտում։

Իշխանությունները ձգտում են Անդերսոնին վերադարձնել Ինդիանա՝ մեղադրանք առաջադրելու համար:

Ոստիկանությունը տղայի մահվան հետ կապված ուրիշ ոչ ոքի չի փնտրում։

Դիահերձումը պարզել է, որ 5-ամյա Կահիրը մահացել է փսխումից և փորլուծությունից, որոնք հանգեցրել են ջրազրկման։

Տղային հուղարկավորել են Ինդիանայում, համայնքը կազմակերպել է նրա հուղարկավորությունը  ու տապանաքար տեղադրել նրա գերեզմանին։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ