Վերխնի Լարսի անցակետում մոտ 600 հայկական բեռնատար է կուտակվել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վերխնի Լարսի անցակետում Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը ։
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի ուղղությամբ մոտ 300 բեռնատար է կուտակվել։
«Նույնքան բեռնատարներ սպասում են Հայաստան մեկնելուն»,- նշել է Հակոբյանը։
Նա տեղեկացրել է, որ առատ ձյան պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երկու ուղղություններով բեռնափոխադրումների համար փակ է Խաչի լեռնանցքը։ Ճանապարհը բաց է մնում մարդատար ավտոմեքենաների համար։