News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի կառավարությունը նախատեսում է ստեղծել մոտ 40 մլրդ դոլարի ֆոնդ արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաներում ներդրումների համար։ Այս մասին տեղեկացրել է The New York Times թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ Սաուդյան Արաբիան քննարկում է համագործակցությունը Andreessen Horowitz վենչուրային ֆոնդի հետ (Սիլիկոնային հովտում), որն ստեղծել են Մարկ Անդրեսենը եւ Բեն Հորովիցը, ինչպես նաեւ այլ ներդրողների հետ։ Թագավորության ներկայացուցիչները գործընկերներին հայտնել են, որ դիտարկում են մի քանի տեխնոլոգիական սթարտապերի ստեղծման հնարավորությունը երկրում, այդ թվում սեփական ընկերություններ ԱԲ ոլորտում, տեղեկացնում են աղբյուրները։

Նրանց խոսքով՝ Սաուդյան Արաբիայի ներդրումային ծրագիրը, ամենայն հավանականությամբ, կսկսի իրականացվել այս տարվա երկրորդ կեսին։ Նրանք նաեւ տեղեկացրել են, որ Սաուդյան Արաբիայի Ինքնիշխան ֆոնդի կառավարիչ Յասիր ալ-Ռումայանը եւ Մարկ Անդրեսենը քննարկել են Էր Ռիադում Andreessen Horowitz գրասենյակի բացման հնարավորությունը։

The New York Times-ը նշել է, որ ֆոնդը կարող է Սաուդյան Արաբիան դարձնել աշխարհի ամենամեծ ներդրողը ԱԲ ոլորտում եւ ցույց տալ, որ նա ձգտում է դիվիերսիֆիկացնել իր տնտեսությունը։ Երկիրն իրականացնում է այդ նպատակները Ինքնիշխան ֆոնդի միջոցով, որի ակտիվները կազմում են ավելի քան 900 մլրդ դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ