News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն այսօր` նոյեմբերի 10-ին, որոշեց Լոռիի մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ, շարքային պայմանագրային զինծառայող Արտակ Ղաբուզյանի 5 անձից բաղկացած ընտանիքի բնակարանային խնդիրը լուծել 3 սենյականոց բնակարանի հատկացմամբ։

Արտակ Ղաբուզյանը 2010 թ. ԼՂՀ հյուսիս-արեւելյան սահմանում հերթապահության ժամանակ ցուցաբերել է արիություն եւ նախաձեռնողականություն` ոչնչացնելով դիրք ներխուժած հակառակորդի դիվերսանտին։

Նշենք, որ Ա. Ղաբուզյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Արիության», իսկ  ԼՂՀ նախագահի հրամանագրով` «Մարտական ծառայության» մեդալներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ