News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ՌԴ Պետդումայի Ղրիմից պատգամավոր Միխայիլ Շերեմետը նախատեսում է նախաձեռնել ահաբեկչության համար դատապարտվածների համար մահապատիժ սահմանելու հարցը։ «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևը, ի պատասխան այս հայտարարության, ասել է, որ իշխանությունները որոշում կկայացնեն, որը կհամապատասխանի հասարակության սպասելիքներին։

Ըստ Միխայիլ Շերեմետի,  «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անհրաժեշտ է վերանայել օրենսդրական դաշտը։ «Ես մտադիր եմ օրենսդրական մակարդակով օրենսդրական մակարդակով նախաձեռնել մեր երկրում ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և անչափահասների դեմ հանցագործությունների համար մահապատիժ սահմանելու հարցը»,- ասել է պատգամավորը«РИА Новости»-ին։

Խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևը հայտնել է, որ Պետդումայի հաջորդ լիագումար նիստը նվիրված է լինելու «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը, գրում է «Коммерсант»-ը։

«Այսօր մահապատժի վերաբերյալ շատ հարցեր են հնչում. այս թեման, անշուշտ, խորը, մասնագիտական ​​և բովանդակալից կուսումնասիրվի։ Եվ որոշում կկայացվի, որը կհամապատասխանի մեր հասարակության տրամադրություններին ու սպասելիքներին»,- ասել է պատգամավորը։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ