News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նիգերիայի հյուսիսարևմուտքում գտնվող Կադունա նահանգի դպրոցից առևանգված մոտ 300 դպրոցականներ ազատ են արձակվել ավելի քան երկու շաբաթ անց, հայտնել է նահանգապետ Ուբա Սանին, հայտնում է AP-ն։

Կադունայի նահանգապետը մանրամասներ չի հայտնել Կադունայի հեռավոր Կուրիգա քաղաքի դպրոցից մարտի 7-ին առևանգված 287 աշակերտների ազատ արձակման վերաբերյալ: Հայտարարության մեջ նա շնորհակալություն է հայտնել Նիգերիայի նախագահ Բոլա Թինուբուին, «հատկապես այն բանի համար, որ   առևանգված դպրոցականներն անվնաս են ազատվել»:

Նիգերիայի հյուսիսում գտնվող դպրոցներից աշակերտների առևանգումը լուրջ մտահոգություն է առաջացնում 2014 թվականից, երբ իսլամական ծայրահեղականները Բորնո նահանգի Չիբոկ գյուղում առևանգեցին ավելի քան 200 աշակերտուհիների: Վերջին տարիներին առևանգումները հիմնականում տեղի են ունեցել երկրի հյուսիսարևմտյան և կենտրոնական շրջաններում, որտեղ տասնյակ զինված խմբավորումներ հաճախ են հարձակվում գյուղացիների և ճանապարհորդների վրա՝ փրկագին ստանալու համար:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ