«Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի ուղևորուհին հայտարարել է, որ իր ուսապարկի մեջ ռումբ կա։ Այս մասին մարտի 24-ին հայտնել է «Известия»-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
«Կինն ասում է, որ ռումբն ուսապարկի մեջ է», - հայտնել է աղբյուրը:
Ըստ նրա, այս մասին կինը տեղեկացրել է Մոսկվա-Երևան չվերթի նստեցումից հետո։ Ինքնաթիռը պատկանում է «Աերոֆլոտ»-ին։
Օդանավակայանի մամուլի ծառայությունից «Իզվեստիա»-ին հայտնել են, որ դեպքի վայր են կանչվել իրավապահները, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։