News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի տարածքում ձերբակալվել է Հայաստանի ոստիկանության կողմից հետախուզվող 29 կասկածյալ: Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, այս մասին հայտարարվել է «Հետախուզում» միջպետական օպերատիվ-կանխարգելիչ գործողության արդյունքներով, որն ընթացել է հոկտեմբերի 19-21-ին:

Աղբյուրի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 160 կասկածյալ, ովքեր հետախուզվում էին ԱՊՀ այլ երկրների ոստիկանությունների կողմից: Այդ թվում ձերբակալվել է Բելառուսի կողմից հետախուզվող 45, Ուզբեկստանի կողմից հետախուզվող 30, Հայաստանի եւ Ուկրաինայի կողմից հետախուզվող 29-ական, Ղազախստանի կողմից հետախուզվող 10, Ղրղըզստանի կողմից հետախուզվող 7, Մոլդովայի կողմից հետախուզվող 6, Տաջիկստանի կողմից հետախուզվող 3, Թուրքմենստանի կողմից հետախուզվող 1 կասկածյալ:

ԱՊՀ երկրների իրավապահ մարմինների կողմից, իրենց տարածքներում հետախուզվել ու ձերբակալվել է Ռուսաստանի կողմից միջպետական հետախուզման մեջ գտնվող 297 կասկածյալ: Դրանցից 190-ը ձերբակալվել են Ուկրաինայում, 29-ը` Բելառուսում, 27-ը` Ղազախստանում, 24-ը` Ուզբեկստանում, 12-ը` Տաջիկստանում, 8-ը` Մոլդովայում, 4-ը` Ղրղըզստանում եւ 3-ը` Հայաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ