News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2024-ի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13,6%, իսկ միայն փետրվարին նույն ցուցանիշն աճել է 16,3%-ով:

Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության աճին էականորեն նպաստել են արդյունաբերությունը, որն աճել է շուրջ 28.9 %-ով (փետրվարին` 36,4%), առևտրի շրջանառությունը` 24,1%-ով (փետրվարին` 28,3%)։ Շինարարության աճն այս տարվա առաջին երկու ամիսներին կազմել է 10,8% (փետրվարին` 11,7%):

2022-ից ռուսաստանցիների հոսքին զուգահեռ պարբերաբար երկնիշ աճ արձանագրած ծառայությունների ոլորտի աճը դանդաղել է: Ընթացիկ տարվա հունվար-փետրվարին այս բնագավառում աճը կազմել է 5,2%, իսկ միայն փետրվարին` 6%:

Չնայած արդյունաբերության և տնտեսության մյուս ճյուղերի տպավորիչ աճին, հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրությունն այս տարվա առաջին երկու ամսում նվազել է 4,9%-ով:

2024-ի հունվար-փետրվարին կրկնակի աճել է արտաքին առևտրաշրջանառությունը` կազմելով 5,3 մլրդ դոլար: Միայն փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ նույն ցուցանիշն աճել է 2,2 անգամ`հասնելով 3,1 մլրդ դոլարի:

Ընդ որում, ընթացիկ տարվա առաջին երկու ամսում արտահանումն աճել է 2,6 անգամ` կազմելով ավելի քան 2,5 մլրդ դոլար: Ներմուծման աճը եղել է շուրջ 73%` հասնելով 2,7 մլրդ դոլարի:

Այսպիսով այս տարվա հունվար-փետրվարին ներմուծման և արտահանման ծավալները գրեթե հավասարվել են։

2024 թվականին հունվար–փետրվարին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.3 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0.4 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-փետրվար ամիսներին կազմել է 404.61 դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն…
Ամենաշատ