News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արցախում` Հադրութ քաղաքում կաթսայատուն է պայթել: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին, ժամը 15:36-ին:

Լեռնային Ղարաբաղի փրկարար ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ պայթել է Հադրութի շրջանային վարչակազմի կաթսայատան  ջրատաքացուցիչը:

Պայթյունի հետեւանքով, ծանր վնասվածքներ է ստացել Հադրութի բնակիչ, 25-ամյա Արմեն Արկադիի Մարտիրոսյանը, ով մահացել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Մյուսը վիրավորը` Հադրութի բնակիչ, 44-ամյա Կառլեն Դադամյանը մարմնական թեթեւ վնասվածքով տեղափոխվել է Հադրութի հիվանդանոց: Նա արդեն երեկ դուրս է գրվել:

ԼՂՀ փրկարար ծառայության տնօրենի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Իրավապահներն իրականացնում են նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ