News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Փետրվարի 12-ից մեկնարկել է  Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:

Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը, որն այս տարի նշվելու է մարտի 31-ին։

Ավագ երեքշաբթին պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Աստված զգալի (նյութական) ծառերի հետ միասին տնկեց նաև իմանալի (հոգևոր) ծառեր՝ արդարների ու սուրբ մարգարեների դասերը, ինչպես վկայում է Ս. Պողոս առաքյալը. «Աստված ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը» (Եփես. 1:4):

Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Ավագ երեքշաբթին նաև երրորդ ժամանակաշըրջանի խորհուրդն ունի, երբ ջրհեղեղը ողողեց ամբողջ աշխարհը, և Աստված մարդկանց լեզուները խառնելով՝ նրանց տարածեց աշխարհով մեկ (Ծննդ. 7-11): Ավետարանական Տասը կույսերի առակը (Մատթ. 25:1-13) հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ Գալստյանը:

Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգի ձեռքներին վառվող մոմեր կան, որոնք խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի հանգած մոմերը խորհրդանշում են հիմար կույսերին:

«Տասը կույսերի առակը պատմում է երկնքի արքայության հոգևոր պայքարի մասին, այսինքն չլինի այնպես, որ ինչ որ մեկը մտածի՝ հասել է հոգևոր առաքինության և այլևս բավարար համարի այդքանը: Եվ երկնքի արքայության պատկերը մեր Տերը ներկայացրեց տասը կույսերի օրիակով, որոնք իրենց լապտերները առած փեսային և հարսին դիմավորելու ելան: Այսպիսով, Տեր Հիսուս Քրիստոս երկնքի արքայությունը համեմատում է հարսանիքի հետ: Աստվածաշնչում կարդում ենք. «Ուրախանանք և ցնծանք ու փառք տանք Նրան, քանի որ հասավ գառան հարսանիքի ժամը, և կինը՝ Նրա հարսը, պատրաստվեց» (Հայտնություն 19:7):

Առակում փեսան Քրիստոսն է, ով Իր երկրորդ գալուստին գալիս է միավորվելու հարսին՝ Եկեղեցուն, իսկ տաս կույսերը Եկեղեցու անդամներն են՝ հավատացյալները, ովքեր իրենց մկրտության պահից որդեգրվել են Աստծուն: Նրանց կյանքի առաքելությունը սրբության ձգտելն է: Առակում ասվում է՝ նրանցից հինգն իմաստուն էին, իսկ հինգը՝ հիմար:

Իմաստունները նրանք էին, ովքեր միայն կուսության առաքինությամբ չէին բավարարվում, այլ նաև ուզում էին շատ այլ որակներ ցուցաբերել՝ սեր, կարեկցանք, ողորմություն: Հիմարները բավարարվում էին միայն կուսության առաքինությամբ, և համարում էին, որ ամեն ինչի հասել են՝ կուսությանը հավատարիմ լինելով»,- առակը մեկնաբանել է Տեր Աշոտ քահանա Սաֆարյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատենադարանից Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի է բերվել «Զորավոր» Ավետարանը
Սուրբ Պատարագի ավարտից մինչև երեկոյան ժամերգությունը եկեղեցի ուխտի եկած բազմաթիվ հավատացյալներ, հաղորդակից եղան կեսհազարամյա զորավոր...
Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան
Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ: Հանդիպման արդիական…
Հայ առաքելական կուսակցություն հիմնեք և պատրաստվեք հերթական ընտրություններին. Արսեն Թորոսյան
Ափսոսում եմ, որ մեսիայի քաղտեխնոլոգները կարճ հիշողություն ունեն ու մոռացել են, որ այդ խաղաքարտը նրանք արդեն մի անգամ խաղացել են մի քանի տարի առաջ...
Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (վիդեո)
«Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում…
Եթե Եկեղեցին հնչեցնում է մտահոգություն՝ իշխանությանը, այն երբեք չի գալիս հարվածելու պետությանը. Ասողիկ աբեղա Կարապետյան
Հայոց Եկեղեցին ազգային գոյութենական ինստիտուտ է, որն իր շնորհաբաշխ էությամբ, ազգակերտ առաքելությամբ և նվիրապետական կարգով սուրբ է...
Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել են համբարձման տոնը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ