2023թ. կառավարության իրականացրած հակաահաբեկչական բարեփոխումները միջազգային բարձր գնահատական են ստացել։ Այս մասին Ազգային ժողովում, պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023թ. կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ, մարտի 26-ին ասել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության Հայաստանի վերաբերյալ հաշվետվությունում հանրապետության հակակոռուպցիոն քաղաքականությունն ստացել է բարձ գնահատական գործունեության 9 ուղղությունների վերաբերյալ։ «Հայաստանը դուրս է եկել GRECO պահանջներին չհամապատասխանելու գնահատման գործընթացից եւ համարվում է բավարար ցուցանիշներ ունեցող երկիր»,- ավելացրել է Մինասյանը։