News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի արտգործնախարարությունն «անօրինական» է համարելու Մարիա Ռոմանովայի այցը Արցախ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության պետ Էլման Աբդուլաեւը, հաղորում է SalamNews-ը:

«Ռոմանովների արքայական տան առաջնորդի այցը օկուպացված տարածքներ, կհամարվի անօրինական եւ կորակվի որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ սուվերենության խախտում»,-նշել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Մեծ իշխանուհի Մարիա Վլադիմիրովնան Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում չի բացառել, որ Հայաստան կատարվելիք հաջորդ այցի ժամանակ կայցելի նաեւ Ղարաբաղ: «Չգիտեմ, հնարավոր է: Տա Աստված: Դա հրաշալի կլիներ»,-ասել է նա` հավելելով, որ տպավորված է Հայաստան կատարած այցից: 

Նշենք, որ Մեծ իշխանուհին Հայաստանում է գտնվում նոյեմբերի 5-ից` ճանաչողական այցով: Նոյեմբերի 10-ին նա մեկնելու է Հայաստանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ