News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ավարտվել է օրեր առաջ մեկնարկած ստորագրահավաքը՝ 6290 ստորագրություն է հավաքվել:  Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ուսանողական խորհրդի նախագահ Նարեկ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ստորագրահավաքի արդյունքներն այսօր ներկայացրել են ԿԳՄՍ նախարարություն:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ուսանողական խորհուրդը ստորագրահավաք էր կազմակերպել՝ պահանջելով նախարարությունից չտեղափոխել Կոնսերվատորիան և չմիացնել այլ բուհերի հետ։ Ստորագրահավաքին մասնակցել են ոչ միայն Կոնսերվատորիայի ուսանողները, այլև շրջանավարտներն ու երաժշտական հանրության հայտնի ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ