News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

ԱրարատԲանկը սույն թվականի մարտի 26-ից մինչև հունիսի 26-ը սկսում է պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը ստորև նշված պայմաններով․

Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար

Քանակը՝ 200 հազար հատ

Անվանական արժեքը՝ 25 ԱՄՆ դոլար

Շրջանառության ժամկետը՝ 48 ամիս

Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 5.75%

Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման AMX Հայաստանի ֆոնդային բորսա:

ԱրարատԲանկի Ներդրումային ծառայությունների վարչության ղեկավար Սևակ Մանուկյանի խոսքով պարտատոմսերի մեջ ներդրումը շահեկան է, քանի որ պարտատոմսերն ունեն բարձր իրացվելիություն ու ցանկացած պահի կարող են վաճառվել երկրորդային շուկայում բանկի կամ այլ բրոքերի միջոցով։ Ավելին, նոր հաճախորդների համար ԱՄՆ դոլարով բանկային հաշիվները կբացվեն՝ առանց տարեկան սպասարկման վճարի, ինչպես նաև արժեթղթերի (դեպո) հաշիվներ՝ առանց պահպանման վճարի։ 

ԱրարատԲանկի 27-րդ թողարկման դոլարային պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի այս հղմամբ։ 

Պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2023թ․-ի սեպտեմբերի 6-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Փոքր տարիքից երեխաներին փողի կառավարում ուսուցանելը հիմք է ստեղծում ապահով և բարեկեցիկ ապագայի համար...
Ֆասթ Բանկի դրամային անվանական արժեկտրոնային 11% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսերի տեղաբաշխումը շարունակվում է
Տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն՝ 11%...
Արդշինբանկն անցկացրել է տնտեսական պատժամիջոցներին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ համաժողովի շրջանակներում
Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով...
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
Բանկը և բուհը միասին նախագծեր անելու հաջող փորձ ունեն...
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Հայաստանի կենտրոնական բանկն արձագանքել է «Հայաստան» խմբակցության…
Վերաբացվել է Ամիօ բանկի «Արտաշիսյան» մասնաճյուղը
Բանկն առաջին անգամ թողարկել է պարտատոմսեր, որն ի տարբերություն ավանդի, ավելի գրավիչ և իրացվելի ներդրումային գործիք է...
Ամենաշատ