News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

2023թ. Հայաստանում կառուցվել, ինչպես նաեւ հիմնովին կամ մասնակի նորոգվել է 803 կիլոմետր ճանապարհ, որոնցից 556-ը՝ պետական բյուջեի միջոցներով։ Այս մասին Ազգային ժողովում, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023թ. կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ, մարտի 27-ին ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նրա խոսքով՝ լիովին ավարտվել են 501 կիլոմետր ճանապարհների կառուցման աշխատանքները։ «Դեռ աշխատանք կա կատարելու 55 կիլոմետր ճանապարհների վրա։ Առայժմ անցկացվել են առաջին եւ երկրորդ շերտերը։ Դեռ պետք է անցկացնենք վերջին շերտը»,- ավելացրել է նախարարը։

Իրականացվել են նաեւ ասֆալտապատման աշխատանքներ սուբսիդավորման ծրագրերի շրջանակում։ «Փռվել է 210 կիլոմետր ասֆալտածածկ»,- նշել է կառավարության ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն…
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար...
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 1 ծրագրի համար առաջարկվում է վճարել 55,7 միլիոն դդրամ, Արմավիրի մարզ՝ 3 ծրագրի համար...
Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հարցերով միջազգային կենտրոն կստեղծվի. ՀՀ-ն միացել է համաձայնագրին
Համաձայնագիրը նախատեսում է Հանցավոր եղանակով ստացված եկամուտների…
Ամենաշատ