News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հանրապետությունում խմելու ջրի կորուստը կազմում է 63 տոկոս, որը սարսափելի մեծ թիվ է, բայց 2018թ.-ին 79 տոկոս էր: Այս մասիօն այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Ջրային ոլորտում բավականին ծանր և բարդ իրավիճակ է․ մի կողմից բախվում ենք առկա ենթակառուցվածքների վիճակի հետ, որոնք, մեղմ ասած, լավ վիճակում չեն, մյուս կողմից բախվում ենք կլիմայական ազդեցություններին և նրանց հետևանքով մի շարք ջրաղբյուրների հետ կապված հարցերին, առկա ջրի պաշարներին՝ լինեն խմելու, ոռոգման, թե ջրամբարային ջրեր։ 2023 թվականը բավականին բարդ և ծանր տարի էր այդ առումով։

Խմելու ջրի կորստի պատկերը կազմում է 63 տոկոս, որը սարսափելի մեծ թիվ է, բայց 2018 թվականին այդ թիվը կազմում էր 73 տոկոս։ Այսինքն՝ իրականում ինչքան էլ 63 տոկոսը սարսափելի է, ապա 73 տոկոսը ավելի սարսափելի էր, և թվերի այս տարբերությունը  ցույց է տալիս, որ այս ոլորտում իրականում աշխատանք կա, կորուստների նվազում կա, այլ բան է, որ բոլորս կցանկանայինք ավելի արագ տեմպով իջեցնել այս կորուստները։

Նույնը վերաբերվում է ոռոգման ջրի ոլորտին, որտեղ, իհարկե, պատկերը մի փոքր մեղմ է։ Այստեղ ջրի կորուստը կազմում է 44-45 տոկոս՝ 2018 թվականի 46 տոկոսի համեմատ։ Այսինքն՝ 1 տոկոսից ավել նվազում ունենք»,- ասաց Սանոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն…
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար...
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 1 ծրագրի համար առաջարկվում է վճարել 55,7 միլիոն դդրամ, Արմավիրի մարզ՝ 3 ծրագրի համար...
Ամենաշատ