Ղրղզստանի պետական մաքսային ծառայության նախկին փոխնախագահ Ռայյմբեկ Մատրայմովը, ով ձերբակալվել էր Բաքվում և այնուհետև տեղափոխվել Բիշքեկ, դատարանի որոշմամբ կալանավորվել է մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանի գրասենյակից։ «Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանի որոշմամբ Մատրայմովը կալանավորվել է մինչև 2024 թվականի ապրիլի 26-ը», - ասել է գրասենյակի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Ղրղզստանի մաքսատան պետի նախկին տեղակալը կպահվի Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարանում։
Մատրայմովի նկատմամբ Ղրղզստանի իրավապահ մարմինները հետախուզում էին հայտարարել մի քանի շաբաթ առաջ։ Մարտի 26-ին Ազգային անվտանգության պետական կոմիտեի պահանջով նա ձերբակալվել էր Բաքվում և հանձնվել Ղրղզստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին։ Նույն օրը նրան Բաքվից հասցրել են Բիշքեկ։
Նա ներգրավված է քրեական գործերով, որոնք վերաբերում են ապօրինի ազատազրկմանը և փողերի լվացմանը։ Ըստ Ազգային անվտանգության պետական կոմիտեի՝ ձերբակալվածը սերտորեն կապված է եղել օրենքով գող Կամչիբեկ Ասանբեկի հետ, որը լիկվիդացվել է անցյալ տարվա աշնանը և հանցավոր խումբ է ստեղծել «մաքսային ծառայության աշխատակիցներից և պետական պաշտոնյաներից»։