News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը վերատպել է հունական Kathimerini օրաթերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ այն վերնագրելով այսպես՝ «Հայաստանի վարչապետը տարածաշրջանային զարգացումների նոր իմպուլս է տեսնում»: Պարբերականը մեջբերել է վարչապետի անդրադարձը «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որը նպատակ ունի ապաշրջափակել ենթակառուցվածքներն ու բարելավել հարևանների հետ հարաբերությունները:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հունական Kathimerini պարբերականին՝ անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի դերին, ՀԱՊԿ անդամակցությանը, ԵՄ հարաբերություններին, «Խաղաղության խաչմերուկի» ընձեռած հնարավորություններին և Հունաստանի հետ ռազմատեխնիկական գործակցության նոր որակին: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ ՀԱՊԿ որոշումները չենք արգելափակում, բայց դրանց չենք մասնակցում, ընդգծել՝ Հայաստանը բաց է բոլոր գործընկերների հետ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու համար, մանրամասներ հայտնել Հայաստանի և Հունաստանի միջև ստորագրված Ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագրից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ
Գերատեսչության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը նշել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը...
ՀԱՊԿ-ը կայացել է որպես հեղինակավոր կառույց. ՌԴ ԱԳՆ
ՀԱՊԿ-ը կարճ ժամանակահատվածում կայացել է որպես հեղինակավոր կառույց...
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
Ամենաշատ