News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ ընդլայնումը տեսանելի ապագայում հավանական է, աշխարհում ավելանալու է կազմակերպության խաղաղարար առաքելությունների պահանջը։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյի հարցազրույցում։

«Իհարկե, նման հնարավորությունը սկզբունքորեն բացառված չէ»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Տասմագամբետովի խոսքով՝ հին աշխարհակարգի փլուզման պայմաններում, որն ուղեկցվում է հին հակամարտությունների վերսկսմամբ եւ նորերի ի հայտ գալով, ռազմաքաղաքական դաշնակցության պահանջը զգալիորեն ավելանում է։ «Չի բացառվում, որ կազմակերպության ընդլայնման ինքնատիպ դրայվեր լինի համագործակցության նոր ձեւաչափերի ի հայտ գալը կամ մեր խաղաղապահ գործունեությունը ՀԱՊԿ բազայի հիման վրա, որի պահանջարկը տեսանելի ապագայում, ցավոք, միայն ավելանալու է»,- նշել է գլխավոր քարտուղարը։

Տասմագամբետովի խոսքով՝ «ՀԱՊԿ-ն մասնակցության բավական շահավետ պայմաններ է առաջարկում»։ «Գլխավորներից մեկը կարելի է համարել կոշտ բլոկային կարգապահության բացակայությունը եւ որոշումների ընդունման դեմոկրատական բնույթը կազմակերպության շրջանակում»,- ընդգծել է նա եւ ավելացրել, որ կարեւոր նշանակություն ունի նաեւ այն, որ ՀԱՊԿ-ն առաջնահերթությունը տալիս է ճգնաժամային իրավիճակների լուծման քաղաքական-դիվանագիտական մեթոդներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ
Գերատեսչության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը նշել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը...
ՀԱՊԿ-ը կայացել է որպես հեղինակավոր կառույց. ՌԴ ԱԳՆ
ՀԱՊԿ-ը կարճ ժամանակահատվածում կայացել է որպես հեղինակավոր կառույց...
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
Ամենաշատ