News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

ԱՄՆ դաշնային կառավարությունը 1,5 մլրդ դոլարի վարկ կտրամադրի Միչիգանի նահանգի հարավ-արեւմուտքում գտնվող ատոմային էլեկտրակայանի վերագործարկման համար։ Այս մասին տեղեկացրել է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով նահանգի իշխանություններին։

Նշվել է, որ Holtec International ընկերությունը ձեռք է բերել 800 մեգավատանոց «Փալիսեյդս» ԱԷԿ-ը 2022թ. եւ նախատեսում էր ապամոնտաժել այն։ Սակայն այժմ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի եւ նահանգի իշխանությունների աջակցությամբ, նախատեսում է դրա վերագործարկումը մինչեւ 2025թ.։ Դրա համար պետք է կատարվեն համապատասխան ստուգումներ, փորձարկումներ, ինչպես նաեւ պետք է տրվի ԱՄՆ միջուկային կարգավորման հանձնաժողովի թույլտվությունը։

Նահանգապետ Գրեթհեն Ուիթմերի խոսքով՝ դա կլինի առաջին վերագործարկված ատոմակայանն ԱՄՆ-ում։

«Փալիսեյդս» ԱԷԿ-ը գտնվում է Միչիգան լճի մոտ, կառուցվել է 1971թ.։ 2022թ. մայիսին աշխատանքը դադարեցրել է։ Ներկա պահին ատոմակայանի սեփականատերը Holtec International ընկերությունն է, որը տեղեկացրել է ԱԷԿ-ի էլեկտրաէներգիայի գնման երկարաժամկետ պարտավորությունների առկայության մասին երկու այլ էներգետիկ կոոպերատիվներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ