News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կարմիր բրնձի (կոձի) էքստրակտ պարունակող սննդային հավելում օգտագործած եւս երկու մարդ մահացել է Ճապոնիայում։ Դա ֆերմենտացված բրինձ է, որն արտադրում է Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերությունը։ Այսպիսով՝ մահերի թիվը հասել է չորսի։ Այս մասին հայտնել է ճապոնական դեղագործական ընկերությունը։

Ընկերության հրապարակած հայտարարությունում նշվել է, որ Kobayashi Pharmaceutical-ի հետ կապվել են մահացածների ազգականները եւ տեղեկացրել, որ մահացածներն ընդունել էին բիոակտիվ հավելումներ։ Ընդգծվել է, որ ներկայում ընկերության մասնագետները հետաքննում են սննդային հավելումների օգտագործման եւ մահվան պատճառների միջեւ կապը։

Հոսպիտալացումների թիվը կոձի կարմիր բրնձի հավելում օգտագործած մարդկանց շրջանում ներկա պահին հասել է 106-ի։ Kobayashi Pharmaceutical-ն կասկածում է, որ հիվանդությունների եւ մահվան պատճառը կարող էին լինել հավելումների բաղադրիչները, որոնք նախատեսված չէին բաղադրությունում, բայց ինչ-որ ձեւով հայտնվել են թողարկվող արտադրանքում։ Ներկայում այդ սննդային հավելումների իրացումը լիովին դադարեցվել է։

Ճապոնական որոշ ընկերություններ, որոնք իրենց ապրանքներում օգտագործում են կոձի բրինձը, նույնպես հայտարարել են, որ հետ են կանչում արտադրանքը։ Օրինակ, ալկոհոլային խմիչքների Takara Shuzo արտադրողը հետ է կանչում մոտ 100 հազար շիշ փրփրուն Premium Rose սակե։ Տեղեկացվել է նաեւ, որ հետ են կանչվելու հացաբուլկեղենային մի քանի արտադրատեսակներ, սոյայի սոուսներ, միսո մածուկներ եւ այլ ապրանքներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ