Տղամարդը կացնով կոտրել է Բարսելոնայից ոչ հեռու գտնվող Բադալոնի առեւտրի կենտրոնի ռեստորաններից մեկի ցուցափեղկը։ Այս մասին X-ում տեղեկացրել է քաղաքապետ Քսավիեր Գարսիա Ալբիոլը։
Ըստ նրա՝ խոսքը անհավասարակշիռ մարդու մասին է։ Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։ «[Տեղի ունեցածի համար] պատասխանատուն արդեն բռնվել է»,- նշել է քաղաքագլուխը։
Ինչպես տեղեկացրել է El Mundo թերթը, տղամարդը գրոհել է արագ սննդի McDonald's ռեստորանը։ Միջադեպի պատճառով առեւտրի կենտրոնի այցելուները ժամանակավորապես տարհանվել են։